Այս տարի երբ ենք տոնելու ամենասպասված տոներից մեկը՝ Վարդվառի տոնը

Սա շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը:

Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյն Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց:

Ամեն դեպքում, մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել:

Այս տարի Վարդավառի տոնը հուլիսի 28-ին է:

Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն:

Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն Աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը Վարդավառի տոնին, երբ խմբերի բաժանված, պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ: Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը:

Աղբյուր՝http://medianews.site/59660/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*